News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլերի տեղակալ Զիգմեր Գաբրիելն առաջարկել է պատժամիջոցներ մշակել ռուս օլիգարխների դեմ: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

«Մենք պետք է սառեցնենք նրանց հաշիվները եվրոպական մայրաքաղաքներում եւ հետ վերցնենք նրանց տրված մուտքի արտոնագրերը»,- ընդգծել է գերմանացի պաշտոնյան:

Նրա կարծիքով, նման պատժամիջոցներն արդյունավետ կլինեն, քանի որ «օլիգարխների ուսերին է Ռուսաստանի քաղաքականությունը»:

Նա համաձայնել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կազդի եվրոպական տնտեսության վրա: Սակայն, ըստ փոկանցլերի, դրանք արդարացված են Եվրամիության հետապնդած նպատակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ