News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպոյը The Financial Times-ում հրապարակված նամակում Եվրամիության անդամ երկրների վարչապետերին կոչ է արել իրենց երկրների դեսպաններին հանձնարարել պետությունների անունից քվեարկել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների օգտին: Այդ դեպքում պատժամիջոցների ընդլայման հարցը կլուծվի ԵՄ ներկայացուցիչների մակարդակով եւ կառույցի արտահերթ գագաթաժողովի կարիք չի լինի:

Ավելի վաղ ԵՄ պետությունների ղեկավարները պայմանավորվել էին, որ անձամբ են քվեարկելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնման օգտին:

Հուլիսի 29-ին Բրյուսելում նախանշված հանդիպման ժամանալ Եվրամիության երկրների դեսպանները քննարկելու են պատժամիջոցների ընդլայնման մասին նախագիծը:

Դրանք ուղղվելու են ՌԴ ֆինանսական հատվածի եւ պաշտպանության ոլորտի դեմ, ինչպես նաեւ սահմանափակելու են առանցքային տեխնոլոգիաների հասանելությունը Ռուսաստանի համար, առաջին հերթին՝ էներգետիկ հատվածում եւ կրկնակի նշանակության ապրանքների հարցում, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ