News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) նախանշաններ է տեսնում, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունում կոշտ քաղաքական կուրսի կողմնակիցների եւ բիզնես-էլիտայի ներկայացուցիչների միջեւ պայքար է գնում պետության ղեկավարի ազդեցության համար: Այս մասին Spiegel Online գրել է հոդվածի անոնսում, որն ամբողջությամբ հրապարակվելու է երկուշաբթի՝ հուլիսի 28-ին:

Deutsche Welle-ի փոխանցմամբ, պարբերականը նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանական բլոկն Ուկրաինայում ճգնաժամի մեկնարկի ժամանակ արեւմտյան հատուկ ծառայություններին միատարր էր թվում: Սակայն հիմա, BND-ի ղեկավար Գերհարդ Շինդլերի խոսքով, ռուսական առաջնորդի շրջապատում ճեղքվածք է առաջացել:

Գերմանական հետախուզությունում չեն բացառում, որ ԵՄ պատժամիջոցների առիթով անհանգստացած ռուսական օլիգարխների տնտեսական շահերը շուտով կարող են գերիշխել քաղաքականին, եւ բիզնես-էլիտան կփորձի կանգնեցնել նախագահին:

Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար եւ կանցլերի տեղակալ Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ տուգանքները պետք է առաջին հերթին վերաբերվեն օլիգարխներին, եւ ԵՄ-ին կոչ էր արել սառեցնել նրանց հաշիվներն ու չեղյալ ճանաչել ավելի վաղ նրանց տրամադրված վիզաները:

Հիշեցնենք նաեւ, որ բրիտանական The Independent-ը, հղում կատարելով Bloomberg Billionaire Index-ին, հաղորդել էր, որ այս տարեսկզբից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում ռուսական 19 միլիարդատերներ ավելի քան 14 միլիարդ դոլար են կորցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ