News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ֆրանսիական իշխանությունները հերթական անգամ արգելել են Փարիզում Պաղեստինի օգտին ցույց անցկացնել: Չնայած արգելքին եւ հակաիսրայելական ցույցերի անթույլատրելիության մասին Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովի նախազգուշացումներին, հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ, որտեղ ոստիկանների հետ բախումներ են գրանցվել:

Տարբեր տեղեկությունների համաձայն, անկարգությունների ընթացքում 50-70 ցուցարար է ձերբակալվել:

Իշխանությունները նման ցույցերի անցկացումն արգելել են՝ կոնֆլիկտային իրավիճակների առաջացման եւ բռնության վտանգի մտավախությունից ելնելով: «Հակասեմական բռնություն գոյություն ունի, եւ մենք պետք է ընդունենք այդ»,- Կազնյովի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ոստիկանության տվյալներով, ցույցին շուրջ 5 հազար մարդ է մասնակցել: Շատերն ագրեսիվ են տրամադրված եղել եւ քարեր ու շշեր են նետել: Պաղեստինցիներին սատարող ցույցեր են անցկացվել նաեւ Մարսելում եւ Նիսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ