News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գազայի հատվածի խմբավորումները՝ ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ, համաձայնել են 24-ժամյա հրադադար հաստատել Իսրայելի հետ, որն ավելի վաղ ՄԱԿ-ի խնդրանքով «մարդասիրական դադարը» երկարացրել էր մինչեւ կիրակի:

Հրադադարն ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով ժամը 14:00-ին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը:

Նախօրեին Իսրայելի ռազմա-քաղաքական կաբինետը ՄԱԿ-ի խնդրանքով շաբաթ առավոտյան սկսված «մարդասիրական դադարը» երկարացրել էր մինչեւ կիրակի: Գազայի հատվածի խմբավորումները չէին համաձայնում զինադադարին՝ պահանջելով ինքնավարության տարածքից իսրայելական զորքերի դուրսբերում:

Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանալի մամուլի ծառայությունը հայտարարել էր Գազայի հատվածում ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի ակտիվ գործողությունների վերսկսման մասին: Որոշման պատճառն իսրայելական տարածքների հրթիռակոծությունների շարունակությունն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ