News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երկու տարի առաջ ժամանակակից ամբողջ ենթակառուցվածքներն աղետի եզրին էին՝ մարդկության պատմության մեջ արեւային խոշորագույն փոթորկի պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը:

2012 թվականի ամռանն Արեւի վրա տեղի ունեցած բազմաթիվ պայթյունային պրոցեսներն արեւապսակի զանգվածի հզոր արտանետումների պատճառ են դարձել, որոնք հուլիսի 23-ին անցել են Երկրի ուղեծրային հետագիծը:

Կոլորադոյի համալսարանի ֆիզիկոս Դանիել Բեյքերի հոդվածի համաձայն, եթե այդ տեղի ունենար մեկ շաբաթ առաջ, Երկիրը հրի ուղիղ գծում կհայտնվեր: Գիտնականը պնդում է, որ արեւային հզոր փոթորկի հետեւանքները Երկիր մոլորակի բնակիչների համար աղետալի կլինեին:

Բազմաթիվ տեխնոլոգիաներ շարքից դուրս կգային. ռադիոընդունիչներից եւ GPS համակարգերից մինչեւ զուգարաններ: Ընդ որում, միլիարդավոր դոլարների վնաս կհասցվեր, իսկ էլեկտրահաղորդման գծերի վերականգնման համար տարիներ կպահանջվեին: Այս ամենը կործարար ազդեցություն կունենար առեւտրի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ջրամատակարարման, առողջապահության եւ, արդյունքում, մարդկության գոյության համար:

«Ոչ ոք չգիտի, թե երբ տեղի կունենա արեւային հաջորդ հզոր փոթորիկը: Հնարավոր է՝ 100 տարի, իսկ հնարավոր է՝ 100 օր հետո»,- NASA-ի հաղորդագրությունն է մեջբերում «Российская газета»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ