News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գրոհայինները, ովքեր,ենթադրաբար, պատկանում են «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորմանը, հարձակվել են Կամերունի հյուսիսում գտնվող քաղաքների մեկի վրա: Լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք առեւանգել են երկրի փոխվարչապետ Ամադու Ալիի կնոջը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հաղորդագրությունն այս մասին, վկայակոչելով ազգային զինված ուժերի հրամանատարությանը, տարածել է «Reuters» գործակալությունը: Միջադեպի մանրամասներն այս պահին չեն հստակեցվում:

«Բոկո Հարամն» արմատական իսլամիստական խմբավորում է, ակտիվորեն գործում է Նիգերիայում: Նրա գրոհայինները դեմ են կրթության արեւմտյան մոդելին եւ պայքարում են երկրում շարիաթի սահմանման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ