News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում «Թալիբան» շարժման դեմ կիրակի անցկացված ակցիային մի քանի հարյուր մարդ է մասնակցել:

Որոշ ցուցարարներ «Թալիբանը՝ մարդկության թշնամի» գրառմամբ պաստառներ են ունեցել: Ակցիան անցկացվել է երկու օր անց այն բանից հետո, երբ աֆղանական կենտրոնական Գոր նահանգում 14 խազար է սպանվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բողոքի ակցիաներ են անցկացվել են նաեւ Աֆղանստանի այլ նահանգներում:

Մինչ այդ, երկրի անվտանգության ուժերը կիրակի 6 թալիբան-զինյալի են սպանել, ովքեր հարձակվել էին հարավային Քանդահար նահանդի ոստիկանության սպայի տան վրա: Բախման հետեւանքով նաեւ մեկ ոստիկան եւ մեկ երեխա է սպանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ