News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ ադրբեջանական սահմանին այս գիշեր եւս որոշակի կրակոցներ եղել են, սակայն դրանք արտառոց մակարդակի չեն եղել եւ հիմա էլ իրավիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այն աժիոտաժը, որ կա հասարակության մեջ ու մամուլի էջերում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ մամուլում, իսկապես, անվարպետ մեկնաբանություններ եղան, որոնք լուն փիղ են սարքում, սակայն անգամ սահմանամերձ գյուղերի բնակիչներն են պնդում, որ արտառոց ոչինչ չկա, այնպես որ ստեղծված աժիոտաժն արհեստական է: Նրա խոսքով՝ հայկական կողմը համարժեք պատասխան է տվել, որից հետո հակառակորդը լռել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ