News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հարձակում են գործել բրիտանական դիվանագիտական առաքելության վրա: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «SkyNews Arabia»-ին:

Հեռուստատեսության տվյալներով՝ հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել: Հեռուստաալիքն այլ մանրամասներ չի հաղորդում:

Ինչպես արդեն հաղորդում էին, ԱՄՆ-ը հուլիսի 26-ին Լիբիայից տարհանել է այնտեղ գտնվող դեսպանությունը՝ տեղափոխելով այն Թունիս: Հուլիսի 25-ին Լիբիայում իր դեսպանության գործունեությունն է դադարեցրել Թուրքիայի ԱԳՆ-ն: Արտգործնախարարությունը նաեւ խորհուրդ է տվել Թուրքիայի բոլոր քաղաքացիներին, ովքեր Լիբիայում են գտնվում, անմիջապես լքել երկիրը:

Տրիպոլիում իրավիճակը ծայրահեղ լարված է: Հուլիսի 13-ից այնտեղ շարունակվում են մարտերը միջազգային օդանավակայանի համար ծայրահեղականներին պատերազմ հայտարարած գեներալԽալիֆ Հաֆթարին աջակոցող «Զինթանի խմբավորման» եւ իսլամիստական խմբավորումների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ