News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից ֆիզիկոս Սերգեյ Ֆիլիպովն ու Սլովակիայից նրանց գործընկեր Մարիո Զիանն ուսումնասիրել են քվանտային տելեպորտացիայի հատկություններն ու տեխնոլոգիաները: Այս ձեռքբերումը նրանց կօգնի քվանտային տելեպորտացիայի տեխնոլոգիան լիարժեք իրականացնել 20-25 տարի անց: Մինչ այդ կմշակվեն բավարար քանակությամբ էներգիա ունեցող սարքերը:

Բանն այն է, որ քվանտային տելեպորտացիան ներկայում ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Դրա էությունն այն է, որ Ա մասնիկի հատկությունները պատճենվում են որոշակի հեռավորությամբ գտնվող նույն հատկություններով Բ մասնիկի հետ:

Քվանտային տելեպորտացիան պետք չէ շփոթել տարածության մեջ օբյեկտի տեղափոխման հետ: Տելեպորտացիան ֆիզիկոսների կողմից օգտագործվող ակադեմիական նեղ եզրույթ է: GlobalScience.ru-ի փոխանցմամբ, այստեղ գործում է պատճենման էֆեկտը:

Ֆոտոնի առաջին փորձնական քվանտային տելեպորտացիայի իրացումը կատարվել է 1997 թվականին, Անտոն Զայլինգերի եւ Ֆրանչեսկո դե Մարտինիի գլխավորած ֆիզիկոսների կողմից:

Ներկայում քվանտային տելեպորտացիայի առավելագույն տարածությունը 143 կմ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ