News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարդավառի տոնի առթիվ, այսօր՝ հուլիսի 27-ին, Երեւանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել: Մասնավորապես Էրեբունի վարչական շրջանում վիդսերֆինգի ցուցադրական ելույթներ են տեղի ունեցել Վարդավառի լճում: (ֆոտոռեպորտաժ)

Վարդավառը շատ ակտիվրեն նշվել է երեւանյան բակերում: Փողոցներում շրջելուց հետո շրցան մեքենաները շարժվել են դեպի բակային տարածքներ: Միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթն առավել կազմակերպված դարձնելու նպատակով՝ վաղ առավոտից բակերում բազմաթիվ դույլեր են բաժանվել:

Սակայն Վարդավառի տոնի առթիվ ամենագլխավոր միջոցառումը տեղի է ունեցել Կարապի լճի տարածքում, որը յուրօրինակ ջրամբարի էր վերածվել` ջրի անսպառ պաշար ապահովելով հավաքված մեծ ու փոքր երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի, ինչպես նաեւ նրանց հետեւող անցորդների համար:

Տոնախմբությունն ուղեկցվել է մի շարք հաճելի անակնկալներով: Միջոցառումներն ուղեկցվել են համերգային ծրագրերով:

Բացի այդ, Երեւանի բոլոր եկեղեցիներում Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ պատարագ է մատուցվել:

Տպել
Ամենաշատ