News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ տիեզերական գերատեսչությունը հայտարարել է, որ արդեն երկու տասնամյակ անց մարդիկ կկարողանան տեսնել այլմոլորակայինների: Ընդ որում, գիտնականները պնդում են, որ այլմոլորակայինները, հնարավոր է, բնակվում են, այսպես կոչված, էկզոմոլորակներում, որոնք գտնվում են Արեւային համակարգի սահմաններից դուրս:

Երկրից դուրս գոյություն ունեցող կյանք հայտնաբերելու հարցում գիտնականները մեծ դեր են վերապահում տիեզերական աստղադիտակներին, որոնք մասնագետները կունենան առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

GlobalScience.ru-ի փոխանցմամբ, NASA-ի ղեկավար Չ.Բոլդենը պնդում է, որ Ծիր Կաթինի տարածությունում կարող է շուրջ մեկ տրիլիոն էկզոմոլորակ գոյություն ունենալ, որոնցից մեկի վրա կարող է կյանք լինել: Իսկ ահա SETI նախագծի մասնագետները կարծում են, որ նման սեղմ ժամկետներում այլ մոլորակների վրա կյանք հայտնաբերելու կանխատեսումները կապված են տեխնոլոգիաների զարգացման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ