«Disney» ընկերության «Կարիբյան ծովի ծովահենները. Դիակները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի խոստացված ցուցադրությունը 2015թ.-ին չի կայանա: Կինոնկարը, հավանաբար, լույս կտեսնի 2017թ.-ի հուլիսին:
Երկարատեւ հետաձգման պատճառը սցենարի համար գոյություն ունեցող նյութի վրա աշխատանքն է: Ըստ ֆիլմի ստեղծողների՝ այն խոստանում է հետաքրքիր լինել: Ֆիլմում տեղ չեն գտնի առասպելներն ու առասպելական հերոսները, ինչպես Կրակենան, ինչի շնորհիվ սյուժեն առավելագույնս մոտ կլինի «ծովահենների իրականությանը», հաղորդում է «myjane.ru»-ն:
Նոր կինոնկարում Ջոնի Դեփից բացի կնկարահանվեն Քրիստոֆ Վալցը, Ջեֆրի Ռաշը, Ջեք Դավենփորթը: Այս անգամ ռեժիսորներն են Խոակիմ Ռոնինգն ու Էսպեն Սանդբերգը, ովքեր աշխատել են «Քոն-Թիքի» արկածային ֆիլմի վրա:
Հիշեցնենք, որ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի չորրորդ մասն էկրաններ բարձրացավ 2011թ.-ին եւ ողջ աշխարհում աշխատեց 1 մլրդ դոլար: