News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի տարածքի մեծ մասը հուլիսի 27-ի երեկոյան մի քանի ժամով մնացել է առանց էլեկտրականության:

Ինչպես հայտնել են երկրի էներգետիկայի նախարարությունից, պատճառը «Իմերեթի» 500 կիլովոլտանով էլեկտրագծի անսարքությունն է եղել:

Դրա հետեւանքով որոշ ժամանակ կանգնեցվել է մետրոյի աշխատանքը, անջատվել հեռուստաաշտարակը: Այդ երկու ժամվա ընթացքում խափանումներով են աշխատել նաեւ բջջային կապի օպերատորները:

Այս պահի դրությամբ էլեկտրաէներգիա ստանում են Թբիլիսիի եւ երկրի մի մասի բնակիչները: Շարունակվում են աշխատանքները էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ