News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեկ մարդ զոհվել է, եւս ութը վիրավորվել են Լոս Անջելեսի Վենետո ծովափին կայծակի հարվածից, հայտնել են տեղական ոստիկանությունից:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ասել է ոստիկանության ներկայացուցիչ Քեթրին Մեյնը:

Լոս Անջելեսում շոգ եւ արեւոտ օրը հանկարծակի փոխարինվել է ուժգին ամպրոպով, կայծակներով եւ հորդառատ անձրեւով, ինչի հետեւանքով մարդիկ են տուժել: Կայծակի հարվածները խուճապ են հարուցել ծովափին: Փրկարարները մարդկանց օգնել են դուրս գալ ջրից:

Ազգային օդերեւութաբանական ծառայությունն ավելի վաղ նախազգուշացրել էր ափին հնարավոր ամպրոպի մասին:

Մասնագետները մարդկանց խորհուրդ են տվել դուրս չգալ տանից, եթե ամպրոպի ձայն են լսում: Տարերքը որոշ վայրերում անտառային հրդեհներ է հարուցել, կտրել էլեկտրահաղորդման գծերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ