News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում հուլիսի 28-ից ուժի մեջ կմտնի Ուկրաինայից կաթնամթերքի ներմուծման արգելքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ինչպես հաղորդում են Մոսկվայում, այդ որոշումը պայմանավորված է ռուսական անասնաբուժական-սանիտարական պահանջների բազմաթիվ խախտումներով:

Բացի այդ, այժմ ուկրաինական բուսական արտադրանքը արգելված է նաեւ ձեռքի ուղեբեռում, ծանրոցներում եւ ուղեբեռում:

Ռուսաստանը մոտ ժամանակներս, հնարավոր է, ամբողջովին հրաժարվի ուկրաինական բուսական արտադրանքից: «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնականի՝ Ալեքսեյ Ալեքսեենկոյի խոսքով՝ այդ երկրի միջոցով հաճախակիացել է Մոլդովայից արգելված արտադրանքի փոխադրումը: 

Բացի այդ, ՌԴ-ում գործում են Ուկրաինայից կարտոֆիլի եւ խոզի ինչպես նաեւ Roshen հրուշակեղենային արտադրանքի ներմուծման սահմանափակումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ