News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում կալանավորել են 15 ամյա աշակերտուհուն, ով կասկածվում է  իր դասընկերուհու սպանության եւ անդամահատման մեջ:

Ոստիկանությունը անչափահաս աղջկա մարմնը հայտնաբերել է կասկածյալի տանը:

Ամենայն հավանականությամբ, տուժողին հարվածել են, իսկ հետո խեղդել: Կտրել են նաեւ անչափահասի ձեռքերն ու գլուխը:

Ոստիկանությունը հաղորդում է, որ կասկածյալը դեռեւս չի զղջացել իր արարքի համար:

Վիճակագրորեն Ճապոնիան աշխարհում սպանությունների ամենացածր մակարդակ ունեցող երկիրն է: Սակայն, վերջին 20 տարիների ընթացքում շատացել են երկրում անչափահասների կողմից իրենց հասակակիցների նկատմամբ դաժան սպանությունների թվաքանակը, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ