News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնում հասարակական վայրերում հրազեն կրելու արգելքը հակասահմանադրական են ճանաչել: Համապատասխան որոշումն ընդունել է դաշնային դատավոր Ֆրեդերիք Սքալինը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Washington Times-ը:

5 տարի առաջ զենքի մի քանի սեփականատերեր համատեղ հայց էին ներկայացրել՝ բողոքարկելով միայն տանը կամ աշխատաքին զենք պահելու Կոլումբիայի դաշնային շրջանի օրենսդրության թույլտվությունը: Հայցվորների պնդմամբ՝ խոսքը ամերիկյան սահմանադրության երկրորդ փոփոխությունների խախտումների մասին էր:

Վաշինգթոնի իշխանությունները իրավունք ունեն բողոքարկել ներկայիս դատավճիռը: Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ դատարանի վճիռը ներկա պահին ուսումնասիրության է ենթարկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ