ԱՄՆ կոնգրեսը Ներկայացուցիչների պալատի ուսումնասիրությանն է ներկայացրել Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս Միացյալ Նահանգների հիմնական դաշնակից ճանաչելու օրինագիծը, հաղորդում է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ կոնգրեսմեն Ջիմ Հերլաքի մամուլի ծառայությունը:
«Մենք առաջարկում ենք Ուկրաինաին ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հիմնական դաշնակից ճանաչել վերջինիս անվտանգությունն ապահովելու համար՝ երաշխավորելով նրան այն ամենը, ինչ դաշինքի բոլոր անդամներն ունեն լռելյայն», պարզաբանել է կոնգրեսմենը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Օրինագիծը պարունակում է նաեւ մի շարք ասպեկտներ, որոնք թույլ կտան ն ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ «հանուն պետական ինքնիշխանության եւ ուկրաինական ժողովրդավարության»: