News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայում հուլիսի 15-ից ձերբակալված ռուսաստանաբնակ հայ գործարար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, որեւէ փոփոխություն այս պահին չկա: Այս մասին NEWS.am-ին ասաց գործարարի ընկեր Արթուր Սաֆարյանը:

«Լեւոն Հայրապետյանի վիճակը նույնն է, բնական է, որ հոգեբանորեն էլ վատ կլինի, ընկճված վիճակում է, որեւէ փոփոխություն այս պահին չկա, նա շարունակում է մնալ «Մատրոսսկայա տիշինա»-ի 3-րդ հարկում՝ բուժմասում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այսօր հանդիպելու են փաստաբանների հետ եւ հնարավոր է՝ հետո արդեն նորություններ լինեն:

Նշենք, որ Լեւոն Հայրապետյանը տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ քաղցկեղով, շաքարային դիաբետով, վերջերս նաեւ գլխուղեղի կաթված էր ստացել:

Ի պաշտպանություն հայ գործարարի՝ հուլիսի 31-ին Երեւանում տեղի կունենա երթ, որի ժամանակ մասնակիցները Ազատության հրապարակից կշարժվեն դեպքի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ