News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հյուսիսային իռլանդիայում ճահճում լողալու 10-րդ առաջնությունն է անցկացվել: Դանգոնոնից ոչ հեռու գտնվող Peatlands այգում մրցույթի մասնակից են դարձել 30 մարդ, այդ թվում՝ երկու ամերիկացիներ, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Belfast Telegraph-ին:

Ինչպես նշվում է, Bog Snorkelling Championships-ը հյուսիսիռլանդական ամռան ամենագլխավոր իրադարձություններից մեկն է: Մարզիկներից պահանջվում է լողալ ճահճում դիմակի, շնչառական խողովակի եւ մաշկաթաթի օգնությամբ: Որեւէ այլ լողաոճ կիրառել չի թույլատրվում:

«Մթնոլորտը ցնցող էր», - հայտարարել է  մրցության կազմակերպիչ Քոլին Գեյթսը: Նրա խոսքով՝ վատ եղանակի պատճառով հանդիսատեսը նախորդ առաջնությունների համեմատությամբ այդքան էլ շատ չէր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ