Հայաստանի ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը սպանել է Գյումրիի Մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբորը՝ Հարություն Գրիգորյանին, անձնական դրդապատճառներով: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
«Անձամբ Արման Կատունյանին չեմ ճանաչում, սակայն բոլորն են խոսում, որ աշխատանքի, պաշտոնի հետ սա ոչ մի կապ չունի, ասում են՝ խանդի հողի վրա է եղել, այսինքն անձնական պատճառ է եղել»,- ասաց մարզպետը:
Նշենք, որ Արման Կատունյանը ոստիկանություն է ներկայացել հուլիսի 26-ին: Ցուցմունք տալուց հետո նա տեղափոխվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։