News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալական Կոլլոդիում (Տոսկանա) վաճառքի է հանվել «Պինոկիոյի առանձնատունը»: Այգով շրջապատված եւ լաբիրինթոսներով ու սանդուղքներով լի տունն իտալական բարոկկոյի ամենավառ օրինակներից է:

Առանձնատան մեկնարկային գինը 19 մլն եվրո է: Այստեղ բնակվել են պալատական ընտանիքի անդամներ, ում մոտ աշխատել է Պինոկիոյի «հոր»՝ Կառլո Լորենցինիի մայրը:

Italia.ru-ի փոխանցմամբ, Կառլո Լորենցինին՝ աշխարհի ամենահայտնի տիկնիկ-խամաճիկի «հայրը», մանկությունն անցկացրել է Կոլլոդիում, որտեղ նրա մայրը՝ Անջելինա Օրցալին, աշխատել է պալատական ընտանիքում:

Այսօր Garzoni առանձնատունը (3032 քառ. մետր, 5 հարկ, ընդհանուր առմամբ՝ 40 սենյակ) բոլորին հայտնի է որպես «Պինոկիոյի տուն» կամ «100 պատուհանով տուն»: Վաճառքի է հանվել նաեւ տան հրաշալի այգին՝ բարոկկո ոճով, որը գերում է իր կանաչ լաբիրինթոսներով, հսկայական աստիճաններով, արձաններով եւ գեղեցիկ շատրվաններով, ինչպես նաեւ «Ամառային պալատը»:

Առանձնատունը կառուցվել է 1600 թվականին, միջնադարյան ամրոցի հիմքի վրա: Իսկ այգին ստեղծվել է 1650 թվականին, Լուկկի թագավորի կողմից: Այգու ամբողջական կառուցումը տեւել է 170 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ