Boeing 777-ի ողբերգության հետաքննությունը ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է անցկացվի: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մեզ մտահոգում է, որ մեր որոշ գործընկերներ նման հետաքննության անցկացման գործնական աշխատանքները փորձում են վերածել ուկրաինական իշխանությունների հետ երկկողմանի անջատողական բանակցությունների», - ասել է նա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Հետաքննությամբ զբաղվող առաքելության պարամետրերը պետք է հստակորեն համաձայնեցվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հիմնվեն վեջինիս հեղինակության վրա եւ անվտանգության երաշխիքներ ունենան», - հավելել է նախարարը:
Մոսկվան ակնկալում է, որ ոչ ոք չի փորձի թաքցնել ինքնաթիռի կործանման հետաքննության հետքերը, հայտարարել է Լավրովը:
«Այդ ողբերգության հետ կապված տեղեկությունների հետ առնչություն ունեցողների ազնիվ ու բաց մասնակցությունը պետք է միայն ընդունելի: Ցանկացած այլ բան մեր կողմից կորակվի՝ որպես քննության վրա ազդելու անբարեխիղճ փորձ, անմեղության կանխավարկածըկասկածի տակ դնելու միջոց, սակայն մենք հույս ունենք, որ ոչ ոք չի փորձի թաքցնել հետքերը», - նշել է ՌԴ արտգործնախարարը: