News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պենտագոնը կորցրել է Աֆղանստանի անվտանգության ուժերին մատակարարված 626 մլն դոլար արժողությամբ միավոր զենքի ավելի քան 40%-ի հետքը: Այդ մասին հաղորդում է The Washington Times թերթը՝ վկայակոչելով Աֆղանստանի վերակառուցման նախագածի ԱՄՆ հատուկ տեսուչի զեկույցին:

Զեկույցում նշվում է, որ Պենտագոնի երկու գլխավոր տեղեկատվական համակարգերում, որոնք հետեւում են Աֆղանստան ուղարկված զենքի գտնվելու վայրը, բազմաթիվ սխալներ են հայտնաբերվել: Խոսքը Operational Verification of Reliable Logistics Oversight Database եւ Security Cooperation Information Portal համակարգերի մասին է:

 «Կորսված» զենքը  ընկե՞լ է արդյոք Աֆղանստանի հարեւան երկրներ, օրինակ Պակիստան, դեեռեւս անհայտ է, նշում է թերթը: Աֆղանստանի վերակառուցման նախագծի ԱՄՆ աուդիտի հատուկ տեսուչի գլխավոր կառավարիչ Ջեֆրի Բրաունը հայտարարել է, որ զենքը կարող էր ընկել սեւ շուկա եւ այլ երկիր հայտնվել:

 «Մենք ապացույցներ չունենք, որ ամենը հենց այդպես էլ տեղի է ունեցել: Սակայն դա մեր աւդիտի ոլորտից դուրս է», - ընդգծել է նա:

Վերջին 10 տարիների ընթացքում Պենտագոնը Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերին ավելի քան 747 հազար միավոր զենք եւ օժանդակ զենք է տրամադրել, ասվում է զեկույցի մեջ, հաղորդումէ  Gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ