News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«ՅՈՒԿՕՍ»-ի գործով Հաագայի դատարանի դաական գործընթացը դեռ չի ավարտվել: «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին բաժնետերերին Ռուսաստանի կողմից 50 մլրդ դոլար փոխհատուցում վճարելու պաշտոնական հայտարարության դեպքում Ռուսաստանը կբողոքարկի եւ կպաշտպանի իր իրավունքները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

«Ես այսօր լսել եմ, որ նման դատավճիռ կկայացվի», - հայտարարել է Լավրովը, հավելելով, որ պետք է սպասել դատարանի պաշտոնական հայտարարությանը, եւ միայն հետո «ինչ-որ մեկնաբանություններ անել»:

«Ռուսական կողմը, ինչպես այս գործընթացում Ռուսաստանը ներկայացնող գերատեսչությունները կօգտագրոծեն բոլոր իրավական հնարավորությունները իրենց դիրքորոշումը պաշտպանելու նպատակով», - հայտարարել է Լավրովը:

Ինչպես արդեն հաղորդվել էր, Հաագայի արբիտրաժային դատարանը «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին բաժնետերերի օգտին Ռուսաստանի դեմ գործով դատավճիռ է կայացրել եւ Ռուսաստանին պարտավորեցրել 50 մլրդ դոլար փոխհատուցում վճարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ