News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավաֆրիկյան հանրապետությունում (ՀԱՀ) զուլուսների թագավոր Գուդվիլ Զվելիտինին վեցերորդ անգամ ամուսնացել է: Կինը նրանից փոքր է 38 տարի: 66-ամյա թագավորի եւ 28-ամյա հարսնացու Զոլա Մաֆիի՝ երկու օր տեւած հարսանիքին 10 հազար մարդ է մասնակցել, այդ թվում՝ ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման եւ Նելսոն Մանդելայի նախկին կինը՝ Վիննին: Հյուրասիրության համար 60 կով եւ տասնյակ ոչխարներ են մորթվել: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Sunday Times-ին:

Թագավորը Մաֆիին որպես հարսնացու ընտրել է դեռեւս 10 տարի առաջ, պարի տոնի ընթացքում: Բայց այդ ժամանակ աղջիկը սովորում էր քոլեջում, Սվազիլենդի մայրաքաղաք Մբաբանեում: Փեսացուն հարսնացուի համար 20 կով է վճարել, չնայած զուլուսների ավանդույթի համաձայն, 11-ն է հարկավոր: Հիմա թագավորը կանանց թվով հավասարվել է պետության ղեկավարի հետ, ով հրապարակայնորեն սատարում է բազմակնության զուլուսների ավանդույթը:

ՀԱՀ 72-ամյա նախագահ Զուման նույնպես ամուսնացած է եղել 6 անգամ, սակայն նրա կանանցից մեկը մահացել է, իսկ մյուսից նա բաժանվել է:

Հարավաֆրիկյան հանրապետության նախագահը վերջին անգամ ամուսնացել է 2 տարի առաջ, բիզնես-լեդի Բոնգի Նգեմեի հետ: Նրանից երկրի ղեկավարը որդի ունի: Ընդհանուր առմամբ, Զուման 21 երեխա ունի: Իսկ Նգեմեի հետ հարսանիքին մասնակցել են նաեւ նախագահի մյուս երեք կանայք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ