News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի դեսպան, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու համար մեղադրվող Դավիթ Վարդանյանի գործով առաջիկա նիստին՝ օգոստոսի 13-ին, մեղադրական ճառով հանդես կգա դատախազը, որից հետո էլ հնարավոր է լինի պաշտպանական ճառն ու հրապարակվի դատավճիռը: Այս մասին NEWS.am-ին ասաց Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը:

«Մենք պնդում ենք, որ ավելորդ մեղադրանք է առաջադրվել Դավիթ Վարդանյանին. նա մաքսանենգությամբ չի զբաղվել: Իմ պաշտպանյալը թմրանյութը ձեռք է բերել Ագարակ գյուղում իր անձնական օգտագործման համար: Նույնիսկ ապացույց չկա, որ այլ երկրում է Դավիթը ձեռք բերել թմրանյութը: Այն փաստը, որ իմ միջնորդությունը՝ մաքսավորներին դատարան կանչելու վերաբերյալ, խոսում է հենց այն մասին, որ մաքսավորները գալու էին եւ ասեին, որ նման բան չի եղել: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, չեմ ուզում կանխատեսումներ անել: Սպասենք օգոստոսի 13-ի դատին»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ միայն դատավճռից հետո կարելի է խոսել դատարանի կողմնակալ լինել-չլինելու մասին: Հարցին՝ հնարավոր է վերջին դատին նաեւ Դավիթ Վարդանյանի հարազատները ներկա լինեն, Վահան Հայրապետյանը պատասխանեց. «Յուրի Վարդանյանը մի քանի անգամ ասել է, որ չի խառնվելու, իսկ ընտանիքն էլ դատերին ներկա չի լինում տարբեր պատճառներով: Ամեն դեպքում, տեսակցությունները կալանավայր արգելված չեն. մայրը հաճախ է որդուն այցելում»:

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ 2013թ. հոկտեմբերի 15-ին քրեական գործ է հարուցվել Իրանից առանց իրացնելու նպատակով թմրանյութ ձեռք բերելու եւ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու փորձի համար։ Նա կալանավորվել էր եւ տեղափոխվել «Երեւան կենտրոն» ՔԿՀ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ