News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Վարչական դատարանը հուլիսի 25-ին մերժել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հայցն ընդդեմ քաղաքացի Կարեն Հարությունյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին եւ պարտավորեցրել ոստիկանությանը ակտիվիստին վճարել 150 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ին ասաց Կարեն Հարությունյանը:

«Անցած տարվա օգոստոսին 27-ին, երբ Սուրեն Սահակյանն ու Վահագն Մինասյանը քաղաքապետարանի մոտ պառկել են քնելու, ոստիկանները մոտեցել են եւ արգելել քնել: Երբ ես մոտեցա, ինձ էլ տարան նրանց հետ: Դատարանում արդեն ոստիկանները փորձում էին ապացուցել, որ ես էլ եմ քնած եղել քաղաքապետարանի մոտ: Մենք կարողացանք տեսանյութերով ապացուցել, որ նման բան չի եղել, եւ դատարանը վճռեցհօգուտ ինձ»,- ասաց նա:

Կարեն Հարությունյանի խոսքով՝ հուլիսի 25-ին եւս 3 վճիռ է կայացվել՝ հօգուտ քաղաքացիական ակտիվիստների:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 27-ի գիշերը տրանսպորտի թանկացման դեմ պայքարող եւ քաղաքապետարանի մոտ նստացույց անող Վահագն Մինասյանին եւ Սուրեն Սահակյանին ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքապետարանի աստիճաններին պառկելու, իսկ Կարեն Հարությունյանին՝ օրինական պահանջը չկատարելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ