News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեւոն Հայրապետյանի ձերբակալումը եւ բանտարկումը լուրջ փորձություն է հայերիս համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:

«Անկախ նրա գործած հանցանքից (եթե այդպիսին կա, իսկ հրապարակած նյութերը դրանում մեծ կասկածի հիմք են տալիս)՝ Հայաստան պետությունը եւ Հայ Սփյուռքը պարտավոր են միավորել ուժերը եւ կարողությունները՝ ճակատագրական այս դժվարին հանգույցում նրան առավելագույնս սատարելու եւ աջակցելու համար: Լեւոնը Բարխուդար չէ, առավել եւս՝ Սիմոն:

Այո, նա երբեմն «հարմար» չէ, եւ միշտ՝ ոչ հարմարվող, խենթության ու ազատության իր անչափությամբ: Բայց հիշենք, թե այդ աներեւակալելի խենթությունը ինչքա՜ն գեղեցիկ առիթներ է պարգեւել մեզ...

Հիշե՛նք եւ Գործե՛նք»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ