News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում, հնարավոր է, արգելեն ԱՄՆ-ից թռչնամսի մատակարարումները, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար՝ Սերգեյ Դանկվերտի հայտարարությունը:

«Եթե ամերիկյան թռչնամսի մեկ շաբաթյա մոնիթորինգի արդյունքում խախտումներ հայտնաբերվեն, ապա այդ արտադրանքի որակի շուրջ մեր մտահոգությունը կվերածվի ԱՄՆ-ից մատակարարումների սահմանափակումների ներդրման», - հայտարարել է Դանկվերտը:

Վերահսկողության ուժեղացման պատճառը Դանկվերտը բացատրում է թռչնամսում հայտնաբերված վտանգավոր նյութերի եւ միկրոօրգանիզմների դեպքերով, ինչպիսիք են լիստերիաները, սալմոնելաները, արճիճը,  օդակյաց եւ ֆակուլտատիվ անօդակյաց միկրոօրգանիզմները:

Մենք այդ մասին նախազգուշացրել ենք մեր ամերիկյան գործընկերներին, այժմ կվելուծենք ստացված արդյունքները եւ կքննարկենք դրանք: Կարծում եմ, ընթացիկ շաբաթվա ավարտին ԱՄՆ անասնաբուժական ծառայության հետ հեռախոսային համաժողովներ կանցկացնենք» - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Քալիֆորնիայից Ռւսաստանի թռչնամսի մատակարարումները թռչնի գրիպի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ