«Մալազիական ավիաուղիների» ուղեւորատար ինքնաթիռը խփվել է Ուկրաինայի արեւելքում, որտեղ մարտեր են ընթանում ապստամբների եւ կառավարական ուժերի միջեւ, եւ դա կարող է գնահատվել որպես ռազմական հանցագործություն: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարՆավանեթհեմ Փիլլայը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
««Մալազիական ավիաուղիների» ինքնաթիռը սարսափելի կերով խփվել է հուլիսի 17-ին, այս զեկույցի համար փաստահավաքումից անմիջապես հետո»,- ասել է Փիլլայը՝ ներկայացնելով Ուկրաինայում մարդու իրավունքների մասին զեկույցը:
«Հաշվի առնելով առկա իրողությունները՝ միջազգային իրավունքի այդ խախտումը կարող է գնահատվել որպես ռազմական հանցագործություն»,- նշել է գերագույն հանձնակատարը՝ կոչ անելով մանրամասն հետաքննություն իրականացնել: