Իսրայելի Պաշտպանության բանակը երեք ավիահարված է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով բանակի պաշտոնական ներկայացուցչին:
Այստեղ նշել են, որ հարվածը հասցրել են՝ ի պատասխան հուլիսի 28-ի առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից արձակված հրթիռի:
Ավելի վաղ Իսրայելի բանակի բարձրաստիճան զինվորական աղբյուրը հայտարարել էր, որ Իսրայելի Պաշտպանության բանակի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծության դադարեցման ռեժիմը որեւէ ժամկետով չի սահմանափակվում: