News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայի քաղաքային դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին: Նա մեղադրվում էր Եգոր Շչերբակովի սպանության մեջ, ինչի պատճառով 2013թ. Մոսկվայի Արեւմտյան Բիրյուլեւո շրջանում անկարգություններ էին ծագել:

Իր հերթին, դատախազը խնդրել էր Զեյնալովին 18 տարվա խսիտ ռեժիմի ազատազրկման ենթարկել:

Քննության վարկածով՝ 2013թ. հոկտեմբերի 10-ի գիշերը Զեյնալովը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում եւ աննշան պատրվակն օգտագործելով, 25-ամյա Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովի հետ կոնֆլիկտ է հրահրել եւ վեճի արդյունքում դանակահարել վերջինիս:

Բիրյուլեւում կատարված սպանությունը զանգվածային անկարգությունների էր հանգեցրել:

Նշվում է, որ դատարանը Զեյնալովին մեղավոր է ճանաչել «Սպանություն» հոդվածով: Մարդասպանը սպանվածի ընտանիքին նաեւ 3 մլն ռուբլի պետք է վճարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ