Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետալամն ծառայությունը եւ Հայաստանի թռչնաբույծների միությունը հանրապետության հավի մսի որակի ստուգումներ են սկսել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ ստուգումներ կիրականացվեն ինչպես արտադրությունում, այնպես էլ Երեւանում եւ հարակից տարածքներում՝ Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում վաճառքի կետերում: Տեղական եւ ներմուծվող հավի միսը կստուգվեն օգոստոսի կեսերին, որից հետո կսկսեն հավկիթների ստուգումները (Հայաստանում հավկիթները գործնականում ամբողջությամբ տեղական են):
Հիմնականում կստուգվեն աղիքային ցուպիկի մանրէների առկայությունը: «Դիտարկման սկզբից ծառայությունը արտադրողներին եւ առեւտրի սուբյեկտներին հանձնարարել է հետեւել սանիտարական կանոններին եւ նորմերին, այդ թվում՝ ժամանակին դեզինֆեկցիա անցկացնել», - նշել է Ստեփանյանը: