Փրկարար ծառայությունը հուլիսի 28-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացել, որ Սեւանա լճում` Նորաշեն գյուղի մոտակայքում, Մեծամոր քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն նավակով դուրս է եկել ձկնորսության (մոտ 2 ժամ առաջ) եւ չի վերադարձել (նավակը չի նկատվում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները «Չայկա» կոչվող տարածքի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա.Մ.-ին (ծնվ.1956 թ.), ով զբաղվում էր ձկնորսությամբ: