News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի սպանված անդամը հուղարկավորվել է:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի հաղորդակցության հարցերով ծրագրի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացվել եւ ներկա են եղել թաղման արարողությանը: Արարողությունն իրականացվել է ըստ պատշաճի, բոլոր անհրաժեշտ նորմերին համապատասխան: «ԿԽՄԿ-ը առաջարկել է աճյունը հայրենիք տեղափոխելու միջնորդություն», - նշել է Զառա Ամատունին: 

Մեկ օր առաջ՝ հուլիսի 26-ին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները այցելել են Լեռնային Ղարաղում ձերբակալված խմբի երկու անդամներին՝ Դիլհամ Ասքերովին եւ Շահբազի Գուլիեւին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբին անդամներին մեղադրանքներ են ներկայացվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով, այդ թվում՝ սպանության եւ սպանության փորձի:

Լեռնային Ղարաբաղում թաղվածը, ադրբեջանական լրատվամիջոցների վարկածքով՝ Ադրբեջանի հանրապետության քաղաքացի Հասան Հասանովն է: Վերջինս ոչնչացվել էր փոխհրաձգության արդյունքում: Հասանովը սպանել է հայ սպայի եւ վիրավորել սպայի կնոջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ