News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Յոթամյա Էդվին Բլոմդալը իր ծնողների հետ շվեդական Կալմար քաղաքից դեպի Բեռլին 370 կմ ճանապարհ է անցել: Բլոմդալների ընտանիքը ծրագրել էր ճանապարհորդության վրա մեկ շաբաթ ծախսել, սակայն հասցրել է ընդամնեը 4 օրվա ընթացքում: Ուղեւորության ընթացքում տղան իր բլոգում ճանապարհային գրառումներ է արել:

Տղայի ծնողները նախատեսել էին, որ նրանք ստիպված են լինելու կանգնել, եւ ճանապարհի մի մասն ընդհանրապես գնացքով անցնել: Սակայն արդեն ճանապարհորդության առաջին օրը ընտանիքին հաջողվել է 103 կմ անցնել: Մնացյալ երեք օրերին նրանք միջինում 100 կմ ճանապարհ են անցել:

Հեծանվաշրջագայությանը մասնակցել է նաեւ երեքամյա Էմմա Բլոմդալը, ում տեղավորել են մոր հեծանվի հետեւի նստատեղում: Ծնողները ակնկալում են, որ հաջորդ շրջագայությանը Էմման իր սեփական հեծանվով կուղեւորվի, հաղորդում է Lenta.ru-ն:

Էդվին Բլոմդալը սովորել է հեծանիվ վարել 3,5 տարեկանից: Երեխան բլոգ է վարում, որտեղ հրապարակում է ճանապարհորդություններից ստացած իր կարճ տպավորություններն ու լուսանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ