News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գուջրանվալ պակիստանյան քաղաքում կատաղած ամբոխը ավերածություն է սարքել Facebook-ում կատարված գրառման պատճառով, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Ողբերգության պատճառը երկու երիտասարդների վեճն է եղել, որոնցից մեկը՝սուննին, մեղադրել էր իր զրուցակից-ահմադիտին աստվածանարգության մեջ: Վերջինս իբրեւ թե ֆեյսնուքում Մուհամեդ մարգարեին վիրավորող գրառում է արել:

 Վեճից մի քանի ժամ անց սուննիների ամբոխը քաղաքում ավերածություններ է սարքել: Ֆանատիկոսները ներխուժել են տներ՝ հարվածելով ահմադիտներին եւ այրելով նրանց տները:

Ականատեսների վկայությամբ, ոստիկանությունը անգործության է մատնվել, իսկ որոշ աշխատակիցներ նույնիսկ մասնակցել են դիակապտությանը: Ավերածությունների ընթացքում զոհվել են ահմադիտ աղանդի երեք անգամ՝ տարեց կին եւ նրա երկու թոռնուհիները: Ֆեյբուքյան գրառման հեղինակին այդպես էլ չեն գտել:  Ահմադիտների աղանդը ծագել է 19-րդ դարի վերջին Հնդկաստանում: Կրոնական ահմադիտ ուսմունքը իրենցի ներկայացնում է քրիտոնեության, իսլամի եւ հինդուիզմի տարօրինակ խառնուրդ: Նրանք իրենց մուսուլման են համարում, սակայն իսլամական  աստվածաբանները նրանց հերետիկոս են համարում: 1984թ. Պակիստանում հատուկ օրենք է ընդունվել որտեղ ասվում է, որ ահմադիտները մուսուլմաններ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ