News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց կեսը եւ տղամարդկանց մեկ երրորդը կարծում են, որ իրենց երեխաներին երբեմն «լավ ծեծ» է անհրաժեշտ: Ընդ որում, որոշները ենթադրում են, որ ծնողական ջերմությունն ու սերը կարող են հարթել մարմնական պատժի բացասական հետեւանքները: Բայց ամենեւին էլ այդպես չէ:

Գիտնականները պարզել են, որ չի կարելի երեխայի վրա ձեռք բարձրացնել, քանի որ այդ բացասաբար է ազդում նրա ուղեղի վրա: Meddaily-ի փոխանցմամբ, խոսքը ոչ միայն հոգեբանական, այլեւ ֆիզիոլոգիական հետեւանքների մասին է:

Ավելի վաղ հետազոտողները եզրահանգել էին, որ մարմնական խիստ պատիժն ազդում է երեխայի ուղեղի զարգացման վրա: Մարմնական խիստ պատիժ ասելով մասնագետները նկատի են ունեցել երեք տարի շարունակ ամսական գոնե մեկ անգամ գոտու կամ ձեռքի տակ եղած այլ առարկաների օգտագործմամբ ծեծը:

Պարբերաբար նման պատժի ենթարկվող երեխաների մոտ ուղեղի հատվածում ավելի քիչ մոխրագույն նյութ կա, որը կապված է դեպրեսիայի, թմրամոլության եւ հոգեբանական այլ խախտումների հետ: Միաժամանակ, կապ է բացահայտվել այդ մոխրագույն նյութի քանակության եւ երեխայի IQ-ի միջեւ:

Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ ամիսը նվազագույնը 2 անգամ 3 տարեկան երեխային մարմնական պատիժ հասցնելու պարագայում բարձրացնում են նրա ագրեսիայի մակարդակը 5 տարեկանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ