News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն ավելի քան 25 մլն դոլար է հավաքել շրջակա միջավայրի եւ կենդանիների անհետացող տեսակների պաշտպանության համար: Աստղն այս գումարը կարողացել է հավաքել Leonardo DiCaprio Foundation-ի բացման ընթացքում:

Սեփական հիմնադրամի բացման առիթով Լեոն երեկույթ է կազմակերպել ֆրանսիական Սեն Տրոպեում: Երեկույթի տոմսերն արժեցել են 7.500-ից մինչեւ 130.000 դոլար: Բարեգործական երեկույթին մասնակցել են Սելենա Գոմեսը, Բոնոն, Ջարեդ Լետոն, Մարիոն Քոթիյարը, Ջոան Քոլինզը եւ այլ աստղեր:

«Դինոզավրերի ժամանակներից ի վեր երբեք բույսերի եւ կենդանիների տեսակների մեծ մասն այսքան արագ չեն անհետացել… Մենք պետք է բոլոր ջանքերը ներդնենք՝ հարուստ կենսաբազմազանությունը պաշտպանելու համար»,- ասել է 38-ամյա Դի Կապրիոն:

Դերասանը նաեւ աճուրդ է կազմակերպել, որի ընթացքում ներկայացվել են Դեմիեն Հյորսթի եւ Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունները, «Harley Davidson» մոտոցիլկետը, ինչպես նաեւ «U2» խմբի անդամ Բոնոյին պատկանող կիթառը: Այս մասին գրում է «Сегодня»-ն:

Բացի այդ, բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել երկու «երկրորդական» դեր ստանալ Դի Կապրիոյի մասնակցությամբ ապագա ֆիլմերից մեկում: Դրա համար ավելի քան 3 մլն դոլար են վճարել:

Հայտնի է, որ աստղը վաղուց է դրամահավաք անցկացնում կենդանիների եւ բնության պաշտպանության համար: Օրինակ՝ անցյալ տարեվերջին դերասանը 3 մլն դոլար էր հավաքել վագրերի փրկության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ