News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հարսնաքարի» գործով դատապարտյալներ Նորայր Հայրապետյանի եւ Արման Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը վաղը՝ հուլիսի 29-ին, դիմում կներկայացնի Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով առաջին ատյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանների որոշումները իր պաշտպանյալների մասով:

«Ես բողոքը վաղն եմ ներկայացնելու, յուրաքանչյուրն առանձին պետք է դիմի Վճռաբեկ: Արդարացի վճռի հույս միշտ կա, չնայած, որ արդարադատությունը տեսնելով՝ այն շատ քիչ է: Ամեն դեպքում մենք փորձում ենք, դիմում ենք նաեւ ընթացակարգը պահպանելու համար, որպեսզի հետո դիմենք Եվրոպական դատարան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ 2014թ. մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով բոլոր 6 ամբաստանյալները դատապարտեցին 12-ական տարվա ազատազրկման, ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձեցին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանը որոշումն անփոփոխ թողեց։

Փաստաբանը կարծում է, որ Վճռաբեկ հնարավոր է՝ գործը վարույթ չընդունի եւ չքննի.

«Վիճակագրության թվերով չեմ կարող ասել, գուցե սխալվեմ, բայց մոտ 88-90 տոկոսը վարույթ չի ընդունում, չնչին տոկոսն է վարույթ ընդունվում: Ու տեսնելով, թե առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչ քրեական դատարանը ինչ արեցին՝այսինքն, էն ակնառու փաստերը, որ հաշվի չառան, պարզ է, որ այստեղ նախնական դիրքորոշում կա: Այստեղ ոչ թե իրավաբանություն է, այլ, կոպիտ ասած, ավելի շատ նպատակահարմարություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձեցին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանն առաջին ատյանի որոշումն անփոփոխ թողեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ