News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը չի վճարելու դատարանի որոշմամբ 814 հազար դրամի բռնագանձումը հօգուտ պետության: Այս մասին այսօր` հուլիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի կինը` Մարգարիտա Բաղրամյանը:

«3 անչափահաս երեխա ունենք, չհաշված թոռները, ինչի՞ համար տանեմ 2000 դոլար տամ, համ 6 տարի նստի, համ գումարը տա՞մ: Էդ կաշառքը կերե՞լ է, որ տանեմ, տամ: Ինչի՞ց իմացան, որ կաշառք է վերցրել, զապիս անելո՞վ, որ իմանամ՝ տենց է, ես էլ կասեմ՝ շատ մարդիկ կաշառք են վերցնում, ինչի՞ չեն դատում»,-ասաց նա:

Տիկին Մարգարիտայի կարծիքով` դատարանն անարդար վճիռ է կայացրել, քանի որ իր ամուսինը կաշառք չի վերցրել եւ խարդախություն չի արել:

«Անարդար որոշմամբ բազմանդամ ընտանիքի հորը բանտարկեցին, թոշակով ենք հիմա ապրում, մնում է` թոշակը չկտրեն, մի կերպ ենք հասցնում ծերը ծերին: Իմ վիճակն էլ լավ չի, ոչ կարողանում եմ դեղ առնել, ոչ գնալ բժշկի, ոտքս աշխատում, թեւս թուլանում է»,-պատմեց Մարգարիտա Բաղրամյանը` նշելով, որ իր 6 երեխաներին կերակրում է իր հաշմանդամության, Վոլոդյա Ավետիսյանի եւ սկեսուրի թոշակներով:

Տիկին Մարգոն նշեց, որ հատկապես անչափահաս երեխաները ծանր են տանում հոր հետ բաժանումը. «Նոյը, որը դատավճռի օրը դատարանում է եղել, հենց տուն հասավ, ասեց՝ մամ, պապային 6 տարի տվեցին, ասեցի` ոչինչ, Նոյ ջան, 6 տարի չի նստի, պապան շուտ տուն կգա: Ի՞նչ անեմ, էդ քյորփա էրեխուն ի՞նչ բացատրեմ»։

Նրա խոսքով` 11-ամյա Ալլան, որը դպրոցում գերազանց է սովորել, Վոլոդյային ձերբակալելուց հետո դասերն աչքաթող է արել, ընդհանրապես սովորելու ցանկություն չունի. «Ալլան հոր հետ շատ կապված էր, ու շատ ծանր է տանում բաժանումը»:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը դատավճիռը նույնպես անարդարացի է համարում եւ մոտ օրերս առաջին ատյանի որոշումը բողոքարկող հայց է ներկայացնելու Վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ