News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում հուլիսի 24-ին տեղի ունեցած երկու սպանություններն էլ արագ բացահայտվել են ոստիկանության տարած բացատրական աշխատանքների  եւ օպերատիվ գործողությունների շնորհիվ: Այս մասին ասաց արձակուրդի մեջ գտնվող Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը՝ նշելով, որ կատարված երկու դեպքերը չեն խոսում Գյումրի կրիմինալ համբավ ունենալու մասին:

«Եթե մորաքրոջ, հորաքրոջ տղաներով նստում, հարբում են ու հիշում են անցած իրենց փոխհարաբերություններն ու իրար սպանում են, դա կրիմինալ վիճակի մասին է խոսո՞ւմ: Սպանության երկու դեպքն էլ բացահայտված է. Հարություն Գրիգորյանի սպանությունը կատարած անձը մեր բացատրական աշխատանքների շնորհիվ եկել, ներկայացել է, զենքն առգրավված է»,-ասաց նա:

Շիրակի ոստիկանապետը չցանկացավ խոսել Գյումրիի Մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբորը՝ Հարություն Գրիգորյանի, սպանության դրդապատճառների մասին՝ ասելով, որ դրանք նախաքննության ընթացքում կբացահայտվեն եւ ինքն այժմ անպատասխանատու հայտարարություններ չի ուզում անել:

Ամեն դեպքում, Վարդան Նադարյանն ընդգծեց, որ Շիրակի ոստիկանությունը շատ արագ բացահայտեց սպանության 2 դեպքերն էլ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նույն օրը Գյումրիի Աթարբեկյան փողոցում ծեծկռտուքի ժամանակ դանակահարվել էր 36-ամյա Էդգար Անտիկյանը, որն էլ ժամեր անց  հիվանդանոցում մահացել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ