News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լուսակերտի թռչնաֆաբրիկայում ճնշում են տղամարդկանց: NEWS.am-ի հետ զրույցում այս փաստը չհերքեց ֆաբրիկայի ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը, ով հայտնի է իր կատակներով ամեն ինչի մասին, ինչը չի վերաբերում հավերի առողջությանն ու ձվերի թարմությանը:

Այսպես, ֆաբրիկայում աշխատավարձի բարձրացման ինքնատիպ համակարգ է հաստատված. 3 եւ ավելի երեխա ունեցող աշխատակիցների աշխատավարձին յուրաքանչյուր երեխայի համար 10.000 դրամ է ավելանում՝ մինչեւ նրա չափահաս դառնալը, իսկ 4 եւ ավելի երեխա ունեցողների աշխատավարձին՝ 20.000-ական դրամ:

Մեկ որդի կամ դուստր, ինչպես նաեւ մեկ որդի եւ դուստր ունեցողների համար հավելավճար չի նախատեսվում, իսկ երկու դուստր ունեցողներին՝ 10.000-ական դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Իսկ ահա 2 որդի ունեցողներից 10.000 դրամ պահում են կատարում:

Եփրեմյանը նաեւ իրեն պատժել՝ հրաժարվելով գլխավոր տնօրենի պաշտոնից: Ղեկավարի աթոռը նրա սենյակում բացակայում է:

Հարցին, որդի ունեցող երջանիկ հայրերը չե՞ն բողոքում հաստատված կարգից, Եփրեմյանը պատասխանեց. «Ամենեւին: Նրանք գիտեն, որ ֆաբրիկայում իրենց համար բազմաթիվ լավ բաներ կան: Օրինակ՝ վճարովի ճաշերը մեր ճաշարանում»:

«Խտրականության» եւս մեկ փաստ էլ արձանագրվել է օրերս: Ձվերը տեսակավորման մեքենայի վրա աշխատող անձնակազմին պարգեւատրել են, բայց կանայք ստացել են 20.000 դրամ, տղամարդիկ՝ 19.000: Խտրականության դեմ տղամարդիկ չեն բողոքել, հակառակը, իրենց կանանց հետ ծիծաղել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ