News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Թուրքական «Pugedon» ընկերությունը որոշել է մեկ հարվածով երկու նապաստակ սպանել՝ հոգ տանել շրջակա միջավայրի եւ թափառաշրջիկ շների մասին:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, սարքը վերջերս է ներկայացվել Ստամբուլում, այն կերն ու ջուրը տրամադրում է պլաստիկ շշերի դիմաց:

Սարքավորումն աշխատում է հետեւյալ կերպ. երբ մեջն են գցում շիշը, կերը դուրս է գալիս ստորին հարթակի վրա: «Pugedon» ընկերության սարքը քաղաքում անվճար է աշխատում, իսկ վերամշակված շշերը հոգում են կերի ծախսը:

Հասարակ մեքենան տեղացի բնակիչների հույսին մնացած կենդանիների գոյության համար միջոցների կայուն աղբյուր է:

Լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիան հայտնի է թափառաշրջիկ կենդանիների մեծ թվով, որոնք ապրում են քաղաքի շրջաններում: Միայն Ստամբուլում ավելի քան 150 հազար անօթեւան շուն ու կատու կա, հաղորդում է «Deutsche Welle»-ը: Թեեւ ոմանք ողջունում են ակցիան, մյուսները բողոքում են, որ այդ կենդանիները հիվանդությունների ու վտանգի աղբյուր են: Բողոքները ստիպել են թուրքական կառավարությանը օրինագիծ մշակել, որն առաջարկում է հազարավոր անօթեւան շների ու կատուների հավաքել ու վայրի բնություն ուղարկել: Սա նրանց համար մահ է նշանակում: «Pugedon» ընկերությունն իր սարքերի արտադրությամբ ձգտում է անօթեւան այդ կենդանիներին լուսավոր ապագա ապահովել, միեւնույն ժամանակ խրախուսելով քաղաքացիներին վերամշակել թափոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ