News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի գործարար Վահագն Հովնանյանը կարծում է, որ օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, եւ եթե իրավիճակը չփոխվի՝ «սա մահ է տնտեսության համար»: Այս մասին նա նշել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Բոլորն էլ նույնն են խոսում, որ իրենց ամբողջ դրամը իրենց ձեռքերի, բանկերի, ներդրումների մեջ է, որ չի շարժվում դրամը։ Դա մահ է տնտեսության համար։ Ես խիստ եմ խոսում, բայց ուզում եմ, որ անպայման մեկը սկսի լսել, ճիշտ ժամը հիմա է, արդեն ժամանակ է։ Ժողովուրդը հույսը կտրել է, ժողովուրդը պետք է արթնանա  եւ սկսի վերականգնել իր հույսերը»,- ասել է գործարարը՝ մատնացույց անելով դեղերի շուկան, որը, նրա խոսքով, ամբողջովին մոնոպոլիզացված է։

«Չկա մեկը, որ չի տեսնում դա, դա այնքան պարզ է երեւում։ Չխորանանք անձերի վրա, բայց ճշմարտությունը այն է, որ այս ժողովուրդը պետք է առաջ գնա եւ ներդրումներ անի, մոնոպոլիաները պետք է քայքայվեն, մրցակցությունն է, որ երկիրը առաջ է տանում։ Այստեղ մրցակցություն չկա: Չունենք արտադրություն, չունենք ապրանք, որ դուրս կարող ենք ուղարկել եւ շահով դրամ գա երկիր»,- ասոլ է նա ու հավելել. «Ապրանքը ներս է գալիս, իսկ մեր դրամը դուրս է գնում, եւ ով է այդ ամենը վերահսկողը... մենք ասում ենք handful of people, մի քանի ընտրված անձեր, որոնք վարում են այդ ամբողջ բիզնեսը։ Չենք կարող այս ձեւով առաջ գնալ, մի երկու տարի առաջ քայլ էինք անում, հիմա ետ քայլ ենք կատարում»։

Ըստ Հովնանյանի, այս ամենի հետեւանքով Հայաստանի գործարար համբավը աշխարհում էականորեն տուժել է. «Այնքան վատ համբավ ունենք մեր սփյուռքի մեջ, որ ոչ մեկը չի ուզում գալ այստեղ ներդրում կատարել»։

«Ժողովրդի գրպանները պարպվել են, ապրելը ավելի թանկացել է, դրամը չի շարժվում շուկայի մեջ, եւ ամեն բիզնես կզգա դա: Բավականին ժողովուրդ մարդիկ գնացել են տարբեր երկրներ՝ իրենց ընտանիքները պահելու համար, առաջադիմություն չեն տեսնում երկրում։ Նրանք ուզում են անպայման հպարտ զգալ իրենց երեխաներով, ուսման մասին են մտածում, առողջության մասին... ես իրենց երբեք չեմ մեղադրում, որ դուրս են գնում գործ գտնելու համար», ընդգծել է Հովնանյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
Ամենաշատ