News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Facebook»-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է հրապարակել, որում հայտարարում է, թե չի գործել  իրեն վերագրվող հանցանքը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Մասնավորապես նախկին նախագահը գրել է. «Այն բանից հետո, երբ ոչ ոք այդպես էլ չգտավ իմ կողմից «գողացված» միլիարդները, քանի որ ես չեմ յուրացրել ոչ մի թեթրի, այլ ընդհակառակը, 11 անգամ ավելացրել եմ Վրաստանի բյուջեն, չկարողացավ ապացուցել որեւէ կոնկրետ հանցագործություն, քանի որ որեւէ հանցանք չեմ գործել, այլ երկրում հանցավորության մակարդակը հասցրել եմ գրեթե զրոյականի. արդյունքում ինձ պարզապես քաղաքական մեղադրանք է ներկայացված»:

Հիշեցնենք, որ հանրապետության գլխավոր դատախազությունը հուլիսի 28-ին մեղադրանք է ներկայացրել Միխայիլ Սահակաշվիլուն 2007թ.-ին բողոքի ցույցը ցրելու եւ «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի վրա հարձակման գործով: Հետաքննությունը վարում են Վրաստանի ՔՕ 333-րդ հոդվածի 3-րդ մասով(պաշտոնի չարաշահում տուժածի արժանապատվության ոտնահարմամբ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ