Եվրոպական միությունը պատրաստվում է եւս հինգ հոգու եւ երկու ընկերություն ընդգրկել հակառուսական պատժամիջոցների ցուցակում, հաղորդում է «The Wall Street Journal»-ը:
Ընկերությունների թվում են խոշորագույն ռուսական բանկեր «Խնայբանկն» ու «ՎՏԲ»-ն: Թե ում անուններն են ներառվելու ֆիզիկական անձանց ցուցակում, չի հստակեցվում:
Պարբերականը, վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում առկա աղբյուրներին, հաղորդում է, որ սպասվող ֆինանսական պատժամիջոցները կտրուկ սահմանափակում են բանկերի հնարավորությունները:
Այդ միջոցառումները, ինչպես պարզաբանում է «WSJ»-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ճնշման ավելացման ծրագրի մաս են կազմում, ով ԵՄ պաշտոնյաների կարծիքով, աջակցում է Ուկրաինայի արեւելքի ռուսամետ գրոհայիններին: